2020-06-29 17:29
Լրատվական գործակալություններ
Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի սահման ավտոճանապարհը նորոգվում է
Մ-7 Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհին մեկնարկել են 17,9 կիլոմետր երկարության ճանապարհի միջին նորոգման աշխատանքները։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ աշխատանքներն իրականացնում է «Արարատ Ճանշին» ՍՊ ընկերությունը։
Վերոնշյալ ճանապարհահատվածներում նախատեսված է իրականացնել հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորում, իջատեղերի և մուտքերի հողային հարթեցում, կողային առուների մաքրում, փոսային նորոգում, հարթեցնող շերտի, անվտանգության տարրերի (նոր ազդանշանային С1 տիպի պլաստիկ սյուներ), ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և նշագծում:
Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով վերոնշված ճանապարհահատվածը կահավորվել է համապատասխան ճանապարհային նշաններով, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: