ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԿԳՆԱ՞ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

Մի՞թե Նիկոլն իսկապես զանգել է Գագիկ Ծառուկյանին ու սպառնացել, թե իբր՝ բոլորիդ կոչնչացնեմ։ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ քաղաքական և հասարակական ուժերի ներկայացուցիչների հետ ԲՀԿ առաջնորդի հանդիպումներն արդեն սկսվել են, իսկ ԲՀԿ խմբակցության պատգամավորները, իրենց հերթին, համառորեն թաքցնում են առանձին գործիչների, կուսակցությունների առաջնորդների և հասարակական կազմակերպությունների ղեկավարների անունները, որոնք արձագանքել են երկիրը ճգնաժամից դուրս բերելու քաղաքական քննարկումներ սկսելու Ծառուկյանին կոչին:

Նիկոլական քարոզչամեքենան արդեն շրջանառության մեջ է դրել քարոզչական թեզն այն մասին, թե Ծառուկյանը, ինչպեսև նախկինում, չի գնա մինչև վերջ և վճռորոշ պահին հետընթաց քայլ կանի։ ԲՀԿ առաջնորդի համակիրները հիշեցրեցին, որ Ծառուկյանը «հետընթաց քայլ» արեց այն բանից հետո, երբ մեկ գիշերվա ընթացքում ձերբակալեցին իր գրեթե 700 զինակիցների։

 Власть ответит уголовным преследованиемԱյսօր ԲՀԿ-ն նախապատրաստում է Փաշինյանի կառավարությանը անվստահություն հայտնելու գործընթաց։ Ծառուկյանը մեծագույն ցանկության դեպքում անգամ չի կարող հետընթաց քայլ անել, քանզի իշխանությունը՝ ի դեմս Նիկոլի, զրկել է նրան այդ հնարավորությունից։ Եթե ԲՀԿ առաջնորդը նման քայլ անի, ապա միանգամից կթաղվի քրեական գործերի մի ամբողջ փնջի մեջ, որոնց մասին արդեն հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։ Իր հերթին՝ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը (ժամանակին նա իր կուսակցությունը դարձրեց «ԲՀԿ վերջին վագոնը» և պարում էր Ծառուկյանի դուդուկի տակ) հանդես եկավ քարոզով, թե՝ կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին, իսկ պատերազմի պայմաններում կառավարության հրաժարական պահանջելը, իբր, դավաճանություն է։

Ամենևի՛ն։ Եթե խոսքը մի կառավարության մասին է, որն իրականացնում է Տեր-Պետրոսյանի կողմից երբեմնի ազդարարված «կազմաքանդման» ուղեգիծը, այսինքն՝ պետության փլուզումը ներսից, ապա այդպիսի կառավարությանը պետք է ստիպել հրաժարական տալ։ Պատերազմի պայմաններում անգործունակ կառավարությունը թիվ 1 սպառնալիքն է, և նրան պետք է անհապաղ հեռացնել իշխանության ղեկից, քանի դեռ չի հասցրել պետությունը «կազմաքանդում» անվանումով վերջնական կործանման։

Հարցն այն է, թե ո՞վ կարող է հանձն առնել այդ դժվարին առաքելությունը։ «Ծառուկյան» դաշինքի հետ հուշագրի ստորագրումից հետո Փաշինյանը հայտարարեց, որ ԲՀԿ առաջնորդը ոչ թե օլիգարխ է, այլ խոշոր սեփականատեր, իսկ այն բանից հետո, երբ Ծառուկյանը դիմեց հասարակության բոլոր առողջ ուժերին՝ երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար ջանքերը համախմբելու կոչով, նիկոլական քարոզչամեքենան նորից սկսեց օլիգարխ անվանել նրան։ Ծառուկյանը երկու տարվա ընթացքում անցավ օլիգարխից դեպի խոշոր սեփականատեր և դարձյալ դեպի օլիգարխ տանող ճանապարհը, բայց քաղաքական գործիչների էությունը, կամքն ու հմտությունները պիտակ փակցնելով չես փոխի։ ԲՀԿ առաջնորդը արտակարգ դրության պայմաններում իր ուսերին է վերցրել ահռելի, գուցեև անտանելի ծանր բեռ։

Хачатур Сукиасян

Դժվար թե Փաշինյանը սեպարատ բանակցությունների գնա նրա հետ. շատ ավելի հեշտ է փակել Ծառուկյանին ճաղերի հետևում։ Այդ ձերբակալությունը կոգևորի «պողոսներին», որոնք դեռևս շարունակում են հավատալ այն հեքիաթին, թե Նիկոլն ամեն ինչ խլելու է հարուստներից ու բաժանելու է իրենց։ Ծառուկյանի կալանավորումը կարող է ձեռնտու լինել նաև նրա խնամի Խաչատուր Սուքիասյանին (Գռզո), որը արժանիորեն վայելում է Փաշինյանի ամենամտերիմ օլիգարխի համբավը։ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի ձերբակալությունից հետո Ծառուկյանին մեղադրանք ներկայացնելը լոկ ժամանակի հարց է։ Չի բացառվում, որ շատ շուտով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գա խորհրդարան և խնդրի բավարարել Ծառուկյանի կալանավորման միջնորդությունը։ Առայժմ պարզ չէ, թե հատկապես ինչ կմեղսագրեն ԲՀԿ առաջնորդին, բայց դատելով վարչապետի մամուլի խոսնակի վերոնշյալ հայտարարությունից՝ ցուցակը բավական մեծ կլինի. ապօրինի հարստացումից մինչև փողերի լվացում։ Ասում են, մեծամասնության խմբակցությունում արդեն խաղադրույքներ են կատարում. կփախչի արդյոք Ծառուկյանը երկրից, թե՞ թույլ կտա ձերբակալել իրեն։

Երրորդ սցենարը, համաձայն որի՝ Ծառուկյանին կհաջողվի համախմբել հասարակության բոլոր առողջ ուժերը, չի քննարկվում։ Այսօր յուրաքանչյուր ուժ ցանկանում է, որ համախմբումը կայանա իր շուրջ, իսկ Ծառուկյանի մասին արդեն հայտնի է, որ նա կարող է կանգ առնել և հետ շրջվել կես ճանապարհից, թեպետ ներկա իրավիճակում կանխատեսումներ անելը դժվար է. ձեռքը կպահենք զարկերակի վրա, Ծառուկյանի մասնակցությամբ քննարկումները շարունակվում են

Ի դեպ, կա նաև չորրորդ ճանապարհը։ Եթե չհաջողվի տրամաբանական ավարտին հասցնել կառավարության հրաժարականի ընթացակարգը, ապա ԲՀԿ-ն՝ «Լուսավոր Հայաստանի» հետ համատեղ, կարող է հրաժարվել մանդատներից և սադրել խորհրդարանական ճգնաժամ, ինչը կհանգեցնի արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Օրերս հայտնի դարձավ, որ հատուկ ծառայությունների տեսադաշտում է հայտնվել Ծառուկյանի որդին։ Նիկոլը համառորեն հետևում է քաղաքական բռնաճնշումների սկզբունքին. որդին՝ հոր փոխարեն…