2020-06-04 12:41
Լրատվական գործակալություններ
Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ. ԱՅԴ «ԵՐԿՐՈՐԴ ՑՈՒՑԱԿԸ» ԳՆԱԼՈՎ ԱՎԵԼԻ ԿԱՍԿԱԾԵԼԻ Է ԴԱՌՆՈՒՄ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Վարչապետը ուղիղ եթերում հենց նոր հայտարարեց այսօրվա խայտառակ թիվը՝ 697 նոր դեպք:
Մահվան թվերը՝ 6 դեպք, պլյուս 9 մահ «երկրորդ ցուցակում»՝ որ պատճառը ՔՈՎԻԴ-ը չի, բայց մարդն ունեցել է ՔՈՎԻԴ։ Ճիշտն ասած՝ այդ «երկրորդ ցուցակը» ի սկզբանե շատ կասկածելի էր ու գնալով ավելի կասկածելի է դառնում, հատկապես հիմա, երբ այն իր օրական թվով գերազանցում է «առաջին ցուցակին»։
Հուսով եմ՝ մի օր առողջապահության մահարարը ժամանակ կգտնի այս «մանիպուլյացիան» համոզիչ ու մատչելի ձևով բացատրելու։ Օրինակ՝ երեկ երեկոյան ժամանակ գտել է ընդդիմադիր ֆրակցիայի վրա «նաեզդ» անող բոցաշունչ գրառման համար։
Մի խոսքով, վատ է վիճակը։
ՀԳ. Դիմակ դնելու կանոնները այսօրվանից խստանում են։ Հույս ունենանք՝ դա կօգնի»: