“ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ” ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԻՐ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻՆ

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խումբը 25 տոննա հումանիտար օգնություն է տրամադրել իր ներկայության մարզերին։


GEOPROMINING НАПРАВИЛА ГУМАНИТАРНУЮ ПОМОЩЬ В РЕГИОНЫ СВОЕГО ПРИСУТСТВИЯ В АРМЕНИИ 1

Ընկերության որոշմամբ, օգնություն կստանան ազդակիր համայքների 1600 ընտանիքներ (քՎարդենիս, քԱրարատ, Արարատ և Գեղամասար համայնքներից), որոնք ապրում են սոցիալապես դժվար պայմաններում և ունեն չգրանցված աշխատողներ։ Մասնավորապես, դրանք միայնակ ծերերն են (առանց խնամակալների), բազմազավակ ընտանիքները և հաշմանդամություն ունեցող քաղաքացիները: Օգնություն ստացողների ցուցակը կազմվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական աջակցության վարչության Փարոս» ծրագրի) տվյալների բազայի հիման վրա։

Ընկերությունը նախագիծն իրականցնում է տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ։ Կամավորներից կազմված աշխատանքային խմբերը կազմակերպում են օգնության բաժանումը կարիքավորներին։

«Հումանիտար օգնությունը կարիքավորներին ընկերության ձեռնարկած միջոցառումներից մեկն է արտակարգ իրավիճակի պայմաններում՝ ճգնաժամային պայքարի և կանխարգելիչ միջոցառումների շարքում։ Այս դժվարին ժամանակներում բիզնեսի և հասարակության միջև փոխօգնությունը, ինչպես նաև կառավարության կողմից սահմանված արտակարգ դրության կանոնների պահպանումը պետք է հիմք հանդիսանան դժվար իրավիճակի հաղթահարման համար: Այս համատեքստում, «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իր կողմից շնորհակալություն է հայտնում հումանիտար նախագծի բոլոր կամավորներին՝ այդ թվում Երևան Սիթի սուպերմարկետների ցանցին, տեղական ինքնակառավարման մարմիններին և լրացուցիչ պատասխանատվություն ստանձնած՝ ընկերության աշխատողներին։ Միասին մենք կհաղթահարենք այս մարտահրավերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Լեռնահանքային ընկերությունների դիվերսիֆիկացված միջազգային խմբի՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության Հայաստանյան ակտիվներն են «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերությունը և «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը»։ «ԳեոՊրոմայնինգ ընկերության ներդրումները գերազանցում են 540 մլն ԱՄՆ դոլարը։ Ընկերության աշխատողների թիվը կազմում է մոտավորապես 2500 մարդ։

 

Основная тема:
Теги: