Մեկնարկեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանսը

Մեկնարկեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ և միջնորդությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Մեկնարկեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ և միջնորդությամբ:

The video-conference of FMs of #Armenia & #Azerbaijan, Zohrab Mnatsakanyan & Elmar Mammadyarov commenced with mediation & participation of the OSCE Minsk Group Co-Chairs»,- գրել է նա, տեղեկացնում է News.am-ը։