2020-07-01 09:22
Լրատվական գործակալություններ
Պայթյունի հետևանքով Թեհրանի 13 մարդ է զոհվել
Պայթյունի հետևանքով Թեհրանի բուժհաստատություններից մեկում 13 մարդ է զոհվել։
Ինչպես հայտնում է Fars-ը, հղում անելով Թեհրանի շտապօգնության ծառայության ղեկավար Պեյման Սաբերիանին, դժբախտ պատահարի հետևանքով «Սինա Ատար» բուժհաստատությունում 13 մարդ է զոհվել, ևս վեցը վնասվածքներ են ստացել։
Թեհրանի հրշեջ ծառայության ներկայացուցիչները հայտնել են, որ հրդեհը արդեն չեզոքացվել է, և սկսվել են որոնողական գործողությունները, տեղեկացնում է News.am-ը: