523 նոր դեպք. Վարակվածների թիվը դարձավ 26 065

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 523–ով և դարձել 26 065։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 10 900 մարդ, կատարվել է 113 665 թեստավորում, առողջացել են վարակվածներից 14 563-ը։ Գրանցվել է մահվան 453 (+10) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը` 149 (+2)։

Հունիսի 30-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 25 542 էր, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: