«Հրապարակ». ԲՀԿ-ԱԿԱՆՆԵՐԸ «ԿԱՐՃԱՏև» ԱՐՁԱԿՈՒՐԴ ԵՆ ՎԵՐՑՐԵԼ. ԱՌՆՎԱԶՆ 2 ՇԱԲԱԹ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՉԵՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ

«Հրապարակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի՝ կորոնավիրուսով վարակվելու պատճառով, ԲՀԿ-ականները «կարճատև» արձակուրդ են վերցրել. առնվազն 2 շաբաթ հանդիպումներ չեն ունենալու, սակայն թեժ աշնան պլանները մշակվում են։

Հիվանդ են նաև պատգամավորներ Արթուր Գրիգորյանը և Կարինե Պողոսյանը։ Որոշ տեղեկություններով՝ իշխանությունը քրեական գործերով վախեցրել է ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանին։

Նա մի քանի շաբաթ է՝ ԲՀԿ-ի հետ չի շփվում, անջատել է հեռախոսը, նույնիսկ Ծառուկյանի դատական նիստերի ժամանակ չի գնացել նրան աջակցելու։

Երեկ մեզ չհաջողվեց կապվել նրա հետ: Արման Աբովյանը փոխանցեց, որ որևէ տեղեկություն չունի»:

Aysor.am