2020-07-01 13:37
Սեփ․Տեղ․
ՎԻՎԱ-ՄՏՍ-Ը ՏՈՆՈՒՄ Է ԻՐ 15-ԱՄՅԱԿԸ՝ ՀԵՌԱՐՁԱԿԵԼՈՎ ՏՈՆԱԿԱՆ ԱՌՑԱՆՑ ՀԱՄԵՐԳ
Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր և թվային ծառայություններ մատուցող Վիվա-ՄՏՍ-ը այսօր՝ հուլիսի 1-ին, տոնում է գործունեության 15-ամյակը:
Տարեդարձին նվիրված՝ ընկերությունն իր ֆեյսբուքյան հարթակում կհեռարձակի տոնական համերգ՝ սիրված հայ աստղերի կատարումներով: Այս բացառիկ տոնական համերգի ընթացքում ուղիղ հեռարձակմամբ ելույթ կունենան՝ «NEMRA»-ն, Անուշիկ Ալավերդյանը, Սոֆի Մխեյանը, Արամ MP3-ն, «Project LA»-ը, «Ռեինկարնացիա»-ն, Գարիկը և Սոնան:
Երաժիշտները ելույթ կունենան այսօր՝ հուլիսի 1-ին, ժամը 19:00-ին Վիվա-ՄՏՍ-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում:
15 տարի …. Շնորհակալություն, որ մեզ հետ եք