2020-03-14 14:28
Սեփ․Տեղ․
ՄԱՐՏԻ 14-ԻՑ 24-Ը ԿԱՍԵՑՎՈՒՄ Է ԵՐևԱՆ-ԹԲԻԼԻՍԻ-ԵՐևԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՆԱՑՔՆԵՐԻ ԵՐԹևԵԿՈՒԹՅՈՒՆԸ
Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումները, մարտի 14-ից 24-ը կասեցվում է Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքների երթևեկությունը։
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: