ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը վարել է Սերժ Սարգսյանը
ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարում էր ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այս մասին հայտարարություն են տարածել ՀՀԿ կուսակցությունից:
Նիստին քննարկվել են Հայաստանում ստեղծված համաճարակաբանական իրավիճակը, խորացող սոցիալ-տնտեսական ճգնաժամը, ներքաղաքական մի շարք զարգացումներ։
Վերհանվել են վերջին սահմանադրական փոփոխությունների և իշխանության բռնատիրման նոր փուլի արդյունքում երկրի ներքին և արտաքին սպառնալիքները։
Գործադիր մարմինն անդրադարձել է կուսակցության գալիք ծրագրերին, ներառյալ միջազգային համագործակցության ասպարեզում։
Նախանշվել են արտակարգ դրության ռեժիմի վերացման դեպքում Հանրապետականի գործունեության հիմնական ուղղությունները և գերակայությունները, շոշափվել է այլ հասարակական և քաղաքական ուժերի հետ ընդհանրական քաղաքական օրակարգի դեպքում հնարավոր փոխգործակցության հարցը, տեղեկացնում է News.am-ը: