593 նոր դեպք. Վարակվածների թիվը դարձավ 26 658

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 593–ով և դարձել 26,658։Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 11,010 (+110) մարդ, կատարվել է 115,765 (+2100) թեստավորում, առողջացել են վարակվածներից 15,036–ը (+473)։ Գրանցվել է մահվան 459 (+6) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը` 153 (+4)։

Հունիսի 1-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 26 065 էր, տեղեկացնում է Sputnik Armenia: