2020-07-03 10:03
Լրատվական գործակալություններ
ԱՄՆ-ն ընդունել է Չինաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագիծը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը չորեքշաբթի օրը միաձայն ընդունել է օրինագիծը, որը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել՝ ընդդեմ չինացի ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ կապված Պեկինի կողմից Հոնկոնգի ինքնավարության սահմանափակման հետ:
Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ նշելով, որ օրինագիծը, մասնավորապես, ենթադրում է պատժամիջոցների սահմանում բանկերի նկատմամբ, որոնք սպասարկում են Հոնկոնգի ազգային անվտանգության մասին օրենքի ընդունման գործընթացին մասնակցած չինացի պաշտանական անձանց:
Նշվում է, որ Ներկայացուցիչների պալատի ընդունած օրինագիծը պետք է դեռ հաստատվի Սենատի կողմից, որից հետո այն կուղարկվի նախագահ Դոնալդ Թրամփին՝ ստորագրելու համար, տեղեկացնում է Tert.am-ը։