Տոնոյան. Դիակները շփոթում են, իսկ նախարարը մառազմատիկ ստատուսներ է գրում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարի մամուլի խոսնակ, ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը կարծում է, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գործով զբաղվելու փոխարեն` Facebook-ում մառազմատիկ ստատուսներ է շաղ տալիս։

«Բացառիկ ցինիզմ է պետք սեփական ապիկարության ու անտաղանդության պատճառով մարդկանց ողբերգության հասցնելուց հետո ֆեյսբուքում մառազմատիկ ստատուսներ շաղ տալու համար»,– Facebook սոցցանցի իր էջում գրել է Տոնոյանը։

Նրա խոսքով` առողջապահական համակարգը խորը ճգնաժամի մեջ է, կորոնավիրուսի հիվանդացության ու մահերի ցուցանիշներն արդեն անկառավարելի տեմպեր են արձանագրում, մահացածների դիակները շփոթում ու ուրիշ ընտանիքների են տալիս, իսկ նախարարի աթոռը զբաղեցնող անձը «լկստվում է ֆեյսբուքում»։

Տոնոյանն իր գրառումն ամփոփել է նշելով. «ինչպես ասում են` no comment»։