Սու-30 ՍՄ-ներն առաջին վարժական թռիչքներն են իրականացրել Հայաստանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սու–30 ՍՄ–ների առաջին վարժանքների տեսանյութը հրապարակել է Facebook–ի իր էջում։

         

«Մեր Սու–30 ՍՄ-ները երեկ «մարտական խոցումով» առաջին վարժական թռիչքներն են իրականացրել` փորձարկելով երկինք-երկիր հրթիռներ՝ «գրոհային գործողության» համար»,– տեսանյութին կից գրել է նա։

Փաշինյանը նշել է, որ բոլոր թիրախները խոցվել են բարձր ճշգրտությամբ։

Հիշեցնենք, որ ՍՈւ-30 ՍՄ առաջին բազմաֆունկցիոնալ կործանիչները Հայաստանում են դեռ 2019թ.–ի դեկտեմբերից։

Առայժմ դրանք չորսն են, բայց ՊՆ–ն վստահեցնում է` մտադիր է էսկադրիլիա ստեղծել` ինքնաթիռների թիվը հասցնելով 12–ի։

 
           Տեսանյութի հղումը՝ https://www.facebook.com/watch/?v=284629709321116