2020-07-05 11:11
Լրատվական գործակալություններ
706 նոր դեպք. Վարակվածների թիվը դարձավ 28 606
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 706–ով և դարձել 28 606։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:
Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 11331 մարդ, կատարվել է 120245 թեստավորում, առողջացել են վարակվածներից 15935-ը։ Գրանցվել է մահվան 477 (+8) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը` 157 (+1)։
Հուլիսի 4-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 27 900 էր, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: