349 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 29 285

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 349–ով և դարձել 29 285։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 11 711 մարդ, կատարվել է 125 088 թեստավորում, առողջացել են վարակվածներից 16 907-ը։ Գրանցվել է մահվան 503 (+12) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը` 164 (+5)։

Հուլիսի 6-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 28 936 էր: