2020-07-07 12:13
Լրատվական գործակալություններ
0
«Հրապարակ». ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆՈՒՑ ՎՐԵԺ ԵՆ ԼՈՒԾՈՒՄ. ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐԻՆ ՊԵՏՊԱՏՎԵՐ ՉԵՆ ԻՋԵՑՆԵԼՈՒ
«Հրապարակ» թերթը գրում է, որ օրերս Արսեն Թորոսյանը հասկացրել է, որ Բժշկական համալսարանի հիվանդանոցներին, որոնք պատրաստ են քովիդ բուժել, պետպատվեր չի իջեցնելու։
«Վրեժ է լուծում բժշկականի խորհրդի նախագահ Վահան Արծրունուց, որը քննադատում է նրան, անգամ հրաժարականն է պահանջում։ Ի դեպ, Թորոսյանը ոչ միայն պատվաստումների, այլև որոշ դեղորայքի «սիրահար» է, օրինակ՝ «Պլակվենիլ»-ի, որն սկզբում համարվեց քովիդի լավագույն բուժամիջոցը, մեծ քանակով գնեցին, հետո պարզվեց` կարող է վատացնել հիվանդի վիճակը։ Հիմա մտածում են սաղացնել որևէ աֆրիկյան երկրի վրա՝ որպես հումանիտար օգնություն», - թերթին ասել է աղբյուրը: