ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆԸ ՎԵՐՋԱՊԵՍ, ԹԵԿՈՒԶ՝ ՈՉ ՄՏԱԾՎԱԾ, ՍԱԿԱՅՆ ՕԳՏԱԳՈՐԾԵՑ «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ՏԵՐՄԻՆԸ․ THE WASHINGTON POST

Սպիտակ տան խոսնակ Քայլի Մաքենանին անուղղակիորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, գրում է The Washington Post-ը: Հուլիսի 6-ի Մաքենանին հիշատակել է Հայոց ցեղասպանությունը. նախկինում ԱՄՆ կառավարությունը հրաժարվում էր ճանաչել այս իրադարձությունը: Հնարավոր է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ամենամոտ խորհրդականը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրախ չեն լինի այս կապակցությամբ, նշում է գործակալությունը:

«Միացյալ Նահանգների կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչել հրաժարվելուց տասնամյակներ հետո, քանի որ դա կվաներ Թուրքիային, Սպիտակ տունը երկուշաբթի օրը հիշատակեց այդ տերմինը՝ չնայած՝ ոչ ուղիղ կերպով»,- նշվում է հոդվածում:

Դատապարտելով ցուցարարներին, որոնք պղծում են հուշարձանները հանրապետության ողջ տարածքում՝ Սպիտակ տան խոսնակ Քայլի Մաքենանի վկայակոչել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիրը՝ հնչեցնելով դրա իրական անունը:

«Կարծեց՝ գիտակցման եւ պատմական գիտելիքների պակաս կա, երբ պղծվում է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը՝ ի հիշատակ մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների, այդ թվում՝ նաեւ ստրկության զոհերի»,- ասել է Մաքենանին։

Սպիտակ տան խոսնակի այս հայտարարությունը վերաբերում էր մի քանի շաբաթ առաջ Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում Կապիտոլիոլի մերձակայքում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի պղծմանը։

Մաքենանիի հայտարարությունն ակնկարկում էր ցուցարարներիհանցագործ անհարգալից վերաբերմունքին պատմության նկատմամբ:

«Սակայն սա եւս պղտոր ջրեր մտնել էր ԱՄՆ նախագահի վարչակազմի համար, որը, ինչպես իր նախորդները, ակնհայտորեն խուսափում էր օգտագործել «ց» տառը»,- նշում է գործակալությունը։

Միացյալ Նահանգները երկար ժամանկ է հրաժարվում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ մեծամասամբ Մերձավոր Արեւելքում Թուրքիայի հետ ռազմավարական դաշինքի պատճառով: Օսմանյան կայսրությունը մեղադրվում է Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ավելի քան 1 միլիոն հայ սպանելու մեջ: Հոդվածի հեղինակի խոսքով՝ Բարաք Օբաման նախագահի թեկնածու լինելու ժամանակ խոստացել էր ճանաչել ցեղասպանությունը, բայց նրա ղեկավարած վարչակազմը չկատարեց խոստումը նրա գործունեության ութ տարիների ընթացքում:

Թրամփի վարչակազմը նույն կերպ խուսափում է այս հարցում ճնշում գործադրելու ուղղությամբ Կոնգրեսի ավելի վճռական ջանքերից։ Այն բանից հետո, երբ անցյալ տարի Կոնգրեսի երկու պալատների ճնշող մեծամասնության կողմից ցեղասպանությունը խորհրդանշական կերպով ճանաչող օրինագծեր ընդունվեցին, Թրամփը հրաժարվեց դրանք ստորագրել, իսկ Պետդեպարտամենտն առարկությամբ հանդես եկավ՝ հայտարարելով, որ այդ քայլը չի բխում ԱՄՆ քաղաքականությունից։

Պարբերականը նաեւ նշում է, որ Մաքենանիի հայտարարությանը արձագանքել է Ամերիկայի հայկական համագումարը։ «Մենք գնահատում ենք, որ (Թրամփի) վարչակազմը ի գիտություն է ընդունել այն, որ Դենվերում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը վանդալիզմի զոհ է դարձել, ինչպես նաեւ՝ պատմական գիտելիքների ավելի լավ ընկալման անհրաժեշտությունը»,- մեջբերում է պարբերականը կազմակերպության գործադիր տնօրեն Բրայան Արդունու խոսքերը:

«Մաքենանիի կողմից բուն բառի օգտագործումը հատկապես ցայտուն է Թրամփի վարչակազմի կողմից, սակայն՝ հաշվի առնելով այն փաստը, որ Թրամփը դադարեցրել է առանձնապես սերտ հարաբերություններն Էրդողանի հետ: Բացի այդ, Թրամփը դուրս է բերել զորքերը Սիրիայի հյուսիսից, ինչպես պնդում են ընդդիմախոսները, այդ թվում՝  շատ հանրապետականներ, թույլ տվեցին Էրդողանին սպանել քրդերին, որոնք ԱՄՆ դաշնակիցներն էին տարածաշրջանում, եւ Սպիտակ տան ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնն իրե վերջերս լույս տեսած գրքում հայտարարել է, որ Թրամփն Էրդողանին ասել է, որ կմիջամտի Արդարադատության նախարարության գործին, որում թուրքական ընկերություն է ներգրավված: Ըստ ամենայնի, խոսքը Halkbank-ի մասին է»,- նշում է պարբերականը։

The Washington Post-ը նաեւ նշում է, որ Սպիտակ տունը պնդելու է, որ Մաքենանին պարզապես հիշատակել է հուշահամալիրի իրական անունը, բայց նույնիսկ այդ անվան օգտագործումը Սպիտակ տանը երկար տարիներ նպատակահարմար չի եղել։

Լուրեր Հայաստանից - NEWS.am