Անկախ հանձնաժողովը կուսումնասիրի ԱՀԿ-ի արձագանքը կորոնավիրուսի համավարակին

Ի պատասխան միջազգային քննադատության՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է անկախ հանձնաժողով ստեղծելու մասին, որը կուսումնասիրի ԱՀԿ-ի կողմից ձեռնարկված միջոցները՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ, հայտնում է DW-ն:

Փորձագետների խումբը կղեկավարեն Նոր Զելանդիայի նախկին վարչապետ Հելեն Քլարքը եւ Լիբերիայի նախկին նախագահ Էլեն Ջոնսոն-Սերլիֆը: Անկախ հանձնաժողովի մանդատը կմշակվի ԱՀԿ անդամ պետությունների հետ համաձայնեցնելով։

Ակնկալվում է, որ միջանկյալ զեկույցը կպատրաստվի եւ կներկայացվի ԱՀԿ երկրների առողջապահության նախարարների հանդիպմանը, որը տեղի կունենա նոյեմբերին:

Լուրեր Հայաստանից - NEWS.am