Կորոնավիրուսի հետևանքով 11 մահվան դեպք է գրանցվել. ամենաերիտասարդը 51 տարեկան է

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 11 մահվան դեպք է գրանցվել։

«Կորոնավիրուսի հետևանքով մահացել 5 կին և 6 տղամարդ։ Կանայք եղել են 69, 72, 64, 86, 51 տարեկան, իսկ տղամարդիկ 93, 90, 60, 62, 72 և 85 տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 177 է:

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 30903 դեպք, որոնցից 18709-ն` առողջացած, 546-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11471 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 131216 թեստավորում: