ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել է բանաձև Սիրիային միջսահմանային ճանապարհով օգնությզն մեխանիզմը երկարաձգելու մասին

ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդն ընդունել է բանաձև Թուրքիայի հետ մեկ անցակետով Սիրիային միջսահմանային ճանապարհով օգնություն մատակարարելու մեխանիզմը մեկ տարով երկարաձգելու բանաձևը։ Այդ մասին շաբաթ հայտարարել է ՄԱԿ-ին առնթեր Գերմանիայի մշտական ներկայացուցիչ Քրիստոֆ Հոյսգենը, որը նախագահում է խորհրդում հուլիսին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Տասներկու «կողմ», երեք երկիր՝ ձեռնպահ։ Բանաձևի նախագիծն ընդունվել է ձայների մեծամասնությամբ»,-ասել է նա։ Ձեռնպահ քվեարկած երկրներից էին Ռուսաստանը, Չինաստանը և Դոմինիկյան Հանրապետությունը։

Շաբաթ կայացած քվեարկությունն արդեն հինգերորդն էր շաբաթվա ընթացքում, որի շրջանակում ԱԽ-ն փորձում էր երկարաձգել բանաձևի գործողության ժամկետը 12 ամսով և բացառել մեխանիզմից «Բաբ էս Սալյամ» անցակետը (Սիրիա-Թուրքիա սահմանին), «Էլ Յարուբիա»-ն (Իրաքի հետ սահմանին) և «Ալ Ռամթա»-ն (Հորդանանի հետ սահմանին)։ Այդկերպ, մատակարարումը կիրագործվի միայն մեկ անցակետով՝ Թուրքիայի հետ սահմանային «Բաբ էլ Հավա»-ով։

Շաբաթվա ընթացքում Ռուսաստանը երկու անգամ քվեարկության էր ներկայացրել բանաձևի իր տարբերակը մեկ հսկիչ-անցագրային կետով օգնությունը մատակարարելու մասին։ Սակայն արևմտյան երկրները փորձել են պնդել երկու բաց անցակետերի շուրջ, նաև նրանք դեմ էին Սիրիայի նկատմամբ միակողմանի պատժամիջոցների քննադատման կետը։

Սիրիայում միջսահմանային ճանապարհով հումանիտար գործողությունների մեկնարկի մասին որոշումը ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել է 2014 թվականի հուլիսին։ Սիրիայում էլ ավելի շատ շրջաններ վերադառնում են կառավարության հսկողության ներքո, հետևաբար, օգնությունը կարող է մատակարարվել երկրի ներսում Դամասկոսի համակարգմամբ, ինչպես սահմանվում է միջազգային հումանիտար իրավունքով, տեղեկացնում է News.am։