2020-07-13 11:36
Լրատվական գործակալություններ
0
182 նոր դեպք․ Մահվան՝ 9
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 182–ով և դարձել 32 151։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:
Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 11 530 մարդ, կատարվել է 135 687 թեստավորում, առողջացել են վարակվածներից 19 865–ը։ Գրանցվել է մահվան 573 (+8) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը` 183 (+1)։
Հուլիսի 12-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 31 969 էր, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: