Բերման ենթարկվածների թիվը հասել է 32-ի

Խոր Վիրապ վանական համալիրից ոստիկանության բաժին բերման են ենթարկվել 32 քաղաքացի։ Այս մասին «Փաստինֆո»֊ին հայտնեցին ոստիկանությունից։

Ավելի վաղ հայտնել ենք, որ հուլիսի 13-ին ՎԵՏՕ նախաձեռնությունը նախատեսում էր Խոր Վիրապից ավտոերթ իրականացնել ՝ ընդդեմ Հայ եկեղեցու պատմություն առարկան դպրոցական ծրագրերից հանելու։Սակայն վանական համալիրի մոտ առավոտյան ոստիկանական մեծ ուժեր են կուտակվել ու բերման ենթարկել բոլոր հավաքվածներին, նրանց թվում լրագրողների։

Ավելի ուշ բերման են ենթարկվել նաև ի պաշտպանություն նրանց Արտաշատի ոստիկանության բաժնի մոտ գտնվող քաղաքացիներին։