2020-07-13 17:02
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանը ականանետերից արկակոծել է Չինարին
Ադրբեջանական զինված ուժերը 82 մմ տրամաչափի ականանետից յոթ արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակը։
«Տուժածներ չկան, վնասվել է բնակելի տներից մեկի տանիքը», - Facebook-ի իր էջում գրել է Շուշան Ստեփանյանը։
Ավելի ուշ ՊՆ խոսնակը թարմացրել է գրառումը։
«Քիչ առաջ ադրբեջանական զինված ուժերը 120մմ տրամաչափի ականանետից երեք արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Արկերից մեկը ընկել է տան վրա, երկուսը՝ բակում։ Տուժածներ չկան», - գրել է նա, տեղեկացնում է Aysor.am-ը։