2020-07-13 18:06
Լրատվական գործակալություններ
0
ՀԱՊԿ արտահերթ նիստը անորոշ ժամանակով հետաձգվել է
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Մշտական խորհրդի արտահերթ նիստը, որը պետք է կայանար կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի նախաձեռնությամբ, անորոշ ժամանակով հետաձգվել է։
Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, տեղեկացնում է News.am-ը։