2020-07-14 11:43
Լրատվական գործակալություններ
0
339 նոր դեպք. Վարակվածների թիվը հասավ 32 490-ի
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 339–ով և դարձել 32 490։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:
Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 10 996 մարդ (֊534), կատարվել է 136 802 թեստավորում (+1115), առողջացել են վարակվածներից 20 729–ը (+864)։ Գրանցվել է մահվան 581 (+8) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը` 184 (+1), տեղեկացնում է Sputnik Armenia-ն ։
Հուլիսի 13-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 32 151 էր:
Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։