2020-07-14 13:32
Լրատվական գործակալություններ
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստը կշարունակվի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստը Հուլիսի 14-ին կշարունակվի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում:
Հիշեցնենք, որ նախորդ նիստին դատարանը մերժեց դատախազների կասկածելի միջնորդությունը՝ այս փուլում պաշտպանական կողմին նոր միջնորդություններ ներկայացնելու իրավունքից զրկելու մասին: Մեղադրող կողմն իր պահանջը հիմնավորեց «գործընթացի ձգձգմամբ»:
Պաշտպանությունը պնդում էր նման պահանջի անօրինականությունը, ինչը փաստորեն կնշանակեր փաստաբաններին զրկել խոսքի իրավունքից:
Արդյունքում, երկու նիստ ծախսվեց դատախազության միջնորդության քննարկման վրա, տեղեկացնում է News.am-ը։