2020-07-14 18:38
Լրատվական գործակալություններ
ՊՆ․ Եվս երկու զոհ ունենք
Հակառակորդի արձակած կրակից ևս երկու զինծառայող է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի ծառայությունը։
«Մահացու վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հակառակորդի կրակոցների զոհ են դարձել մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: