2020-07-16 10:02
Լրատվական գործակալություններ
ԱՄՆ կոնգրեսականները Պետդեպին և Պենտագոնին կոչ են արել դատապարտել Ադրբեջանի ագրեսիան
«Միացյալ Նահանգները ոչ մի պատճառաբանությամբ չպետք է օգնի և նպաստի Ադրբեջանի նման անխոհեմ, ավտոկրատական պետությանը, մանավանդ որ դա սպառնում է ժողովրդավարական գործընկեր Հայաստանին: Այս մասին հայտարարել են կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնե-կրտսերը, Ադամ Շիֆը, Գուս Բիլիրակիսը, Ջեքի Սփայերը:
Նրանք Պետդեպարտամենտին և Պենտագոնին կոչ են արել դատապարտել Ադրբեջանի ագրեսիան ու Թուրքիայի հակահայկական հռետորաբանությունը և վերանայել ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Ադրբեջանի հետզհետե ավելի թշնամական դարձող կառավարությանը, տեղեկացնում է News.am-ը: