2020-07-16 10:06
Լրատվական գործակալություններ
ՊՆ-ն Այգեպարին հարվածելու տեսանյութ է հրապարակել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Խաղաղ բնակավայրերը թիրախավորած հակառակորդը հարվածից քիչ անց արժանի պատասխան է ստացել։
Վաղ առավոտից ադրբեջանական զինուժը վերսկսել է հրետակոծել Տավուշի խաղաղ բնակավայրերը։ Այս անգամ թիրախավորել են Այգեպար և Մովսես գյուղերը։ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է ադրբեջանական կողմի այսօրվա հարվածը Այգեպարի ուղղությամբ։ «Քիչ անց հակառակորդը ստացել է արժանի պատասխան»,- հավելել է Ստեփանյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։