2020-07-16 12:04
Լրատվական գործակալություններ
0
«Հրապարակ». ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԱՐԲԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹԻՎ ՄԵԿ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած սահմանին երեկ արձանագրված հարաբերական անդորրին, ռազմահայրենասիրական տարբեր կազմակերպություններ թիվ մեկ պատրաստություն են հայտարարել։
Տեղեկացանք, որ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանը երեկ Արմավիրում հավաքել է իր «Սև հովազ» կազմակերպությանը․ քննարկվել է սահմանային իրավիճակը, տեղեկացրել է, որ մեկ օր առաջ եղել է Տավուշում, ներկայացրել է իրավիճակը, ապա հանձնարարել է հավաքագրել բոլոր կամավորներին և կազմուպատրաստ սպասել պաշտպանության նախարարի հրահանգներին»: