Փորձագետ. ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ SKYSTRIKER ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ԱԹՍ-Ն ՈՂՋ-ԱՌՈՂՋ ՄԵՐ ՄՈՏ Է, ԴԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է, ՈՐ ԹՇՆԱՄԻՆ ՊՐՈԲԼԵՄՆԵՐ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ

Իսրայելական SkyStriker հարվածային ԱԹՍ-ն «սաղ սալամաթ» մեր տղաներ մոտ է հայտնվել, ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանը՝ կցելով ԱԹՍ-ի լուսանկարը։

«Սա շատ թանկարժեք ձեռքբերում ա, նման կարգի ԱԹՍ-ներն անվնաս ձեռք բերելը պրակտիկայում շատ դժվար է, քանի որ հիմնականում այնպիսի համակարգեր են տեղադրված լինում, որ երբ ԱԹՍ-ն ասենք ինչ ինչ տեխնիկական խնդիրների պատճառով ընկնում է, այդ ժամանակ միանում է այսպես ասած «система самоуничтожения», որի նպատակն է ԱԹՍ-ի վրա աշխատող ալգորիթմների և այլ տեխնիկական տվյալների ոչնչացումը։

Կարճ ասած, եթե էս սարքը ողջ-առողջ մեր մոտ է, ապա թշնամին պրոբլեմներ ունի, և մեր ինժեներների կողմից հետազոտվելուց հետո, ապագայում էլ ավելի մեծ պրոբլեմներ է ունենալու»:

Aysor.am