Նարինե ԱԲԳԱՐՅԱՆԻ՝ «ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ»

Մոսկվաբնակ հայաստանցի գրող Նարինե Աբգարյանը, ով ծնունդով Տավուշի մարզի Բերդ քաղաքից է, ֆեյսբուքյան էջում շարունակոմ է ներկայացնել իր զրույցները Բերդում բնակվող իր հարազատների հետ։ Այսօրվա գրառումը վերնագրված է՝ «պատերազմական ժամանակագրություններ»։

Նա նշում է, որ զրուցել է հորեղբոր՝ Լյովայի հետ.

«-Ինչպե՞ս եք այդտեղ։

-Հիանալի։

-Չե՞ք անհանգստանում։

Անկեղծ զարմանքով՝

-Իսկ անհանգստանալու առիթ կա՞»։

Այնուհետև Նարինե Աբգարյանը գրել է հուլիսի 16-ին սահմանին տեղի ունեցած դեպքերի մասին՝ կրակոցների ենթարկված չորս գյուղ, հակառակորդի էլիտար զորախմբի կողմից դիվերսիոն փորձ։ Նա նաև նշել է, որ հայկական բանակը հետ է շպրտել թշնամուն, որն ունեցել է երկու տասնյակի չափ զոհեր։

Նարինե Աբգարյանն այնուհետև զրույցը շարունակել է հորեղբոր որդու հետ.

«-Ինչպե՞ս է հորեղբայրը։ Նյարդայնանո՞ւմ է։

-Իհարկե, նյարդայնանում է։

Ցածր ձայնով արձագանքել է.

-Ուրեմն, նյարդայնանում է։

Հորեղբոր որդին ասել է.

- Ինչպե՞ս չնյարդայնանա, նարդիով 10 պարտիա հաղթեց»։

«Ես պատկերացնում էի, թե ինչպես են նրանք նարդի խաղում իմ մանկության քարե տան վերանդայում: Հարևանները գալիս են և իրենք էլ պայքարի մեջ մտնում: Ամեն ինչ, ինչպես մենք սիրում ենք»,- մասնավորապես գրել է Նարինեն։

«-Չե՞ք պատրաստվում հեռանալ»,- զգուշորեն հարցրի հորեղբորս։

- Իսկ ո՞վ է թթի օղի պատրաստելու, - հետևում է տրամաբանական հարց:

- Մեկ տարի առանց թթի օղու հնավոր չէ՞։

-Լավ մտածե՞լ ես նախքան հարցնելը»:

Երկխոսությունը ներկայացնելուց հետո Նարինե Աբգարյանը գրել է. «Իհարկե, ոչ։ Ես ընդհնարապես վատ եմ պատկերացնում՝ երբ է մեզ մոտ պատերազմ»։

Այնուհետև գրել է, որ հայրը երեկ հինգ ժամ անցկացրել է ամառանոցում. «Ձախ կողմում կոնյակի գործարանի փլուզված պատն է, որի ուղղութամբ կրակել էին, աջից հրդեհն էին մարում, իսկ մեջտեղում հայրս փորում էր սխտորը»:

Զրուցել է նաև մայրիկի հետ, որն ասել է, որ առաջին անհրաժեշտության իրերով ճամպրուկը հավաքել է անհրաժեշտության դեպքում Երևան գնալու համար։

«Հրաժեշտ տվեցինք։ Չշտապեցի անջատել հեռախոսը։ Լսում եմ հորս ձայնը.

-Դու ճամպրուկի մասին նրան ստեցի՞ր:

- Այո:

- Նա հավատա՞ց:

- Այո:4- Դե լավ է»,- գրել է Նարինե Աբգարյանը։

Panorama.am