461 նոր դեպք. Վարակվածների թիվը դարձել է 34462

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 461-ով և դարձել 34 462։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 10 507 մարդ, կատարվել է 145 083 թեստավորում, առողջացել են վարակվածներից 23123–ը։ Գրանցվել է մահվան 631 (+11) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 201 (+4) է։

Հուլիսի 17-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 34 001 էր, տեղեկացնում է Sputnik Armenia: