«Հրապարակ»․ ԱԱԾ-ԻՑ ԿԱԴՐԱՅԻՆ ԱՐՏԱՀՈՍՔԸ ԿԱՆԳ ՉԻ ԱՌՆՈՒՄ
ԱԱԾ-ից կադրերի արտահոսքը շարունակվում է, աշխատանքից նոր ազատվողներ կան։ Նման բովանդակությամբ հոդված է տպագրել «Հրապարակ» թերթը։
«Աշխատանքից ազատվելու դիմում է գրել ԱԱԾ Արմավիրի վարչության պետը՝ Արթուր Դաշյանը: Աշխատանքից ազատվել է նաև Սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտի ղեկավարը՝ Նարեկ Պողոսյանը»,–գրել է թերթը։
Նշենք, որ ավելի վաղ էլ «Հրապարակը» հայտնել էր` աշխատանքից ազատվելու դիմում է գրել ԱԱԾ տնօրենի տեղակալ Ռոբերտ Բազիկյանը, որը համակարգում էր ներքաղաքական անվտանգության խնդիրները։ Նրա հետ միասին դիմում էր գրել նաև Սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտի ղեկավարը՝ Նարեկ Պողոսյանը։
Նրանք վաղուց՝ դեռ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանի նշանակվելուց անմիջապես հետո են մտադիր եղել դիմումներ գրելու, սակայն չեն գրել, որ չստացվի, թե սաբոտաժ են անում և կառույցի աշխատանքները միտումնավոր տապալում։ Թերթը գրում է, որ սրանով չի ավարտվելու ԱԱԾ-ականների արտահոսքը՝ շղթայական ռեակցիա է գնալու։