2020-07-19 11:24
Լրատվական գործակալություններ
0
Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է
Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը, ինչպես նաև այս պահին հարաբերական անդորր է։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից արձակել է շուրջ 70 կրակոց»,-գրել է նա, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
Տեղեկացվում է, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն առաջնագծի ողջ երկայնքով աչալրջորեն վերահսկում են հակառակորդին։