415 նոր դեպք. Վարակվածների թիվը հասավ 34 877-ի

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 415–ով և դարձել 34 877։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 10 507 մարդ, կատարվել է 146 717 թեստավորում, առողջացել են վարակվածներից 23 294–ը (+171)։ Գրանցվել է մահվան 641 (+10) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 205 (+4) է։

Հուլիսի 18-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 34 462 էր, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: