104 նոր դեպք. վարակվածների թիվը հասավ 34 981-ի

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 104–ով և դարձել 34 981։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 10 620 (-117) մարդ, կատարվել է 147 108 (+391) թեստավորում, առողջացել են վարակվածներից 23 502–ը (+208)։ Գրանցվել է մահվան 650 (+9) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 209 է (+4)։

Հուլիսի 19-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 34 877 էր, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: