Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 4 օրում 160 մլն ՀՀ դրամ է փոխանցվել
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի Facebook-յան էջում հրապարակվել է 17․07․2020-21.07.2020թ.-ի ընթացքում կատարված նվիրաբերությունների մասին ամբողջական տեղեկատվությունը՝ ժամը 14։30-ի դրությամբ․
• Շուրջ 160,728,000 ՀՀ դրամ, որից կայքի միջոցով` 23 %-ը, Paypal-ի միջոցով ` 12%-ը, բանկային փոխանցման միջոցով՝ 65%-ը
• Ավելի քան 2100 նվիրաբերություններ, որից կայքի միջոցով` 68%-ը, Paypal-ի միջոցով` 24%-ը, բանկային փոխանցման միջոցով՝ 8%-ը
• Շուրջ 46 երկրներում բնակվող մեր հայրենակիցների կողմից
«Նկարում կարող եք ծանոթանալ կատարված նվիրաբերությունների հարաբերակցությանը ըստ երկրների»,- ասվում է գրառման մեջ։-0-
Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան իր էջում հայտնել էր, որ բանակին ֆինանսական աջակցություն ցուցաբերել ցանկացողները կարող են իրենց նվիրատվությունները փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, տեղեկացնում է Newsarmenia.am-ը։