2020-07-22 09:30
Լրատվական գործակալություններ
0
ՀՀ ԱԳՆ-ն կապվել է ՀԱՊԿ-ի հետ
«Ազատությունը» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման շրջանակներում զրուցել է Արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանի հետ:
- Հայաստանն արդյոք մասնակցելո՞ւ է Հակաթուրքական ալյանսին, որը սկսել են Կիպրոսը, Հունաստանը, Եգիպտոսը:
- Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական նպատակը եղել և շարունակում է մնալ Հայաստանի համապարփակ անվտանգության համակարգի ապահովումը: Այս առումով մենք գնահատում և օգտագործում ենք բոլոր հարթակները՝ դրանք լինեն երկկողմ թե բազմակողմ ձևաչափով, որոնք ուղղված են մեր համապարփակ անվտանգության ապահովմանը,- պատասխանել է Նաղդալյանը: