2020-07-22 11:14
Լրատվական գործակալություններ
0
ԱԺ նախագահն արեց այն, ինչ հրաժարվեց անել ՀՀ նախագահը
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը քիչ առաջ ստորագրել է հունիսի 30-ին ԱԺ կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Միրզոյանը:
«Այժմ օրենքը պետք է հրապարակվի պաշտոնական տեղեկագրում, և այդ պահից այն կմտնի ուժի մեջ»,- հայտնում է ԱԺ նախագահը:
Այս թեմայի վերաբերյալ գրառում է արել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հայտնել է, որ Սահմանադրական դատարանի մասին նոր օրենքը ուժի մեջ կմտնի հուլիսի 23–ին:
«Օրենքը վաղը կմտնի ուժի մեջ։ Առաջիկայում կընտրվեն ՍԴ 3 նոր դատավորներ»,- գրել է վարչապետը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։