Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ. ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱՁԵՎԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում ներկայացված հակահայկական բանաձևին, որը, նրա խոսքով, նաև հակառուսական է։

Գրառումը ներկայացնում ենք ստորև

«Կարծում եմ բոլորի համար ակնհայտ է, որ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի երեկվա բանաձևը ոչ միայն հակահայկական, այլև հակառուսական է.

Բանաձևը դրվել է շրջանառության մեջ Ադրբեջանի դեսպանության կողմից ֆինանսավորվելով, վստահ եմ տեքստը նույնպես նրանք են գրել:

Ունեմ բավարար հիմքեր (պայմանագրեր, նամակագրության և այլն) ապացուցելու, որ Ադրբեջանը ֆինանսավորել է այս բանաձևի ընդունումը` մեր միջոցով նաև Ռուսաստանին խփելու համար: Պատրաստ եմ դրանք տրամադրել իշխանություններին` ռուսական կողմին փոխանցելու նպատակով:

ԱՄՆ-ում Ադրբեջանն աշխատում է նաև Ռուսաստանի դեմ և այս փաստին պետք է արձագանքի նաև Ռուսաստանը:

Կից հրապարակում եմ հասանելի պայմանագրերից մեկը:

Tert.am

Галерея (2 фото)