Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբերի 12-ին, Երևանում շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը:



Հիշեցնենք, որ ամբաստանյալի աթոռին են նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:

Նախորդ դատական նիստում դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր նախկին նախագահին գրավով ազատելու մասին նրա փաստաբանների միջնորդությունը: Ավելի վաղ դատավորը, հաշվի առնելով Քոչարյանի հակառակորդների և կողմնակիցների տեղից մշտական բացականչությունները, կարգադրել էր դահլիճից դուրս բերել հատուկ աչքի ընկած կարգախախտներին և նրանց նկատմամբ պատժամիջոց կիրառել՝ արգելելով նիստերին մասնակցել, տեղեկացնում է NEWS.am: