469 նոր դեպք. Վարակվածների թիվը դարձավ 36 162

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 469–ով և դարձել 36 162։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 10 013 մարդ (-19), կատարվել է 151 879 թեստավորում, առողջացել են վարակվածներից 25 244–ը (+478)։ Գրանցվել է մահվան 688 (+10) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 217 է։

Հուլիսի 22-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 35 693 էր, տեղեկացնում է Sputnik Armenia: