Կարմիր խաչը շարունակում է Արցախին աջակցություն տրամադրել

Lեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելությունը շարունակում է աջակցել այն կառույցներին, որոնք գտնվում են COVID-19- ի դեմ պայքարի առաջնագծում: Այս մասին հայտնում են Արցախ/ Տեղեկատվական շտաբից։

Համավարակի կանխարգելման և վերահսկման նպատակով հուլիսի 8-22 ընկած ժամանակահատվածում ԿԽՄԿ-ն 13 բուժհաստատության, այդ թվում՝ հիվանդանոցներին, Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնին, շտապօգնության ծառայությանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակների պետական ծառայությանն է տրամադրել ախտահանիչ և մաքրող նյութեր, պաշտպանիչ հանդերձանք:

Նշվում է, որ համավարակի բռնկումից ի վեր ԿԽՄԿ-ն պարբերական կապի մեջ է եղել նշված բոլոր կառույցների հետ՝ վերջիններիս կարիքները գույքագրելու և ըստ իրավիճակի բարդության՝ արձագանքելու համար, տեղեկացնում է ArmeniaToday.news: