Զախարովա․ Հրադադարի ռեժիմի խախտումները նվազել են, բայց հայ-ադրբեջնական սահմանին լարվածությունը պահպանվում է
«Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը նվազել են, բայց լարվածությունը պահպանվում է հայ-ադրբեջանական սահմանում»,- հերթական ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
Ըստ նրա, հետագա էսկալացիան կանխելու համար Ռուսաստանի Դաշնությունը կոնկրետ քայլեր է ձեռնարկում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը և գործում է ինքնուրույն:
«Անցած շաբաթ հակամարտության գոտում իրավիճակը քննարկվեց Մինսկի խմբի նիստում, այնուհետև ԵԱՀԿ Մշտական Խորհրդում՝ կազմակերպության բոլոր մասնակիցների ներկայությամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պահպանում են շփումները կողմերի հետ»,- ասել է նա՝ հավելելով, որ նախատեսվում են խորհրդակցություններ ՄԱԿ-ի քարտուղարության հետ։
Զախարովան նաև հիշեցրել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսային կապ է հաստատել հայ և ադրբեջանցի գործընկերների հետ, տեղեկացնում է Panorama.am-ը: