Արծրուն Հովհաննիսյանը՝ մարտական գործողություններին Թուրքիայի միջամտության մասին
Բուն մարտական գործողությունների շրջանում թուրք զինվորական կամ թուրքական զինտեխնիկա չենք տեսել, բայց դա չի նշանակում, որ Թուրքիան աջակցություն չի ցուցաբերել Ադրբեջանին: Այս մասին ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ առաջին ալիքի եթերում պատախանելով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումներին Թուրքիայի միջամտության մասին հարցին:
Արծրուն Հովհաննիսյանը, սակայն, չի բացառել Թուրքիայի միջամտությունը:
«Թուրքիան կարող էր աջակցություն ցուցաբերել զինտեխնիկայով, որն ուղղակի մարտական գործողությունների շրջան չի հասել»,- ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչը՝ հակամարտությանն ուղղակի միջամտություն որակելով Թուրքիայի ՊԲ նախարարի, ԱԳ նախարարի շուրթերով հնչած քաղաքական հայտարարությունները:
Արծրուն Հովհաննիսյանը շատ ավելի ճիշտ է համարում Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը, երբ վերջինս կողմերին կոչ է անում վերադառնալ այսպես կոչված «մինչբախումային կյանքին», տեղեկացնում է ArmeniaToday.news-ը: