2020-07-24 18:28
Լրատվական գործակալություններ
Պուտինն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանագոտու թեմային
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը շատ զգայուն է ՌԴ-ի համար։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մեր հարաբերությունները ԱՊՀ որոշ երկրների հետ և, որ պակաս կարևոր չէ, մեզ համար դա շատ զգայուն է՝ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին», - ասել է Պուտինը՝ ներկայացնելով Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկվելիք հարցերը։
Ինչպես ընդգծել Է Պեսկովը, Պուտինը խիստ մտահոգություն է հայտնել շարունակվող էսկալացիայի կապակցությամբ ՝ շեշտելով հրադադարի ռեժիմի ապահովման հրամայականը, ինչպես նաև միջնորդական գործողությունների պատրաստակամությունը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: