Մոսկալկովա․ Բռնությունը անթույլատրելի է

Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին զսպվածության և հակամարտություններին խաղաղ լուծում տալու կոչ է արել: Այս մասին հաղորդում է ТАСС-ը:

«Ես ծայրաստիճան անհանգստացած եմ հայ և ադրբեջանցի ժողովուրդների ներկայացուցիչների միջև Մոսկվայում բռնկված անկարգությունների պատճառով, որի մասին հայտնի դարձավ 2020 թվականի հուլիսի 24-ին ԶԼՄ-ների մոնիթորինգի արդյունքում», – ասված է օմբուդսմենի մամուլի ծառայության կողմից այսօր տարածված հայտարարության մեջ:

Մոսկալկովան կոչ է արել «հակամարտության բոլոր կողմերին վեճերը լուծել առկա իրավական մեխանիզմների շրջանակներում»:

Նա նաև պատրաստակամություն է հայտնել համագործակցել Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ «իրենց հայրենակիցների իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու համար անհապաղ միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ»: